Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Գերմանիայում բուժեղբայրը 106 մարդու է սպանել

21:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Գերմանիայում բուժեղբայրը 106 մարդու է սպանել

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամասի իրավապահները հայտնել են, որ նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելն սպանել է 106 հիվանդի՝ 16 մարդով ավելի շատ, քան ավելի վաղ ենթադրվում էր: Այս մասին ասվում է Օլդենբուրգի դատախազության և ոստիկանության համատեղ հայտարարության մեջ:
     2015թ. փետրվարին Հյոգելին ցմահ ազատազրկման էին դատապարտել 2 հիվանդի սպանության համար: Սակայն նա հայտարարել էր, որ սպանել է մոտ 90 մարդու, որոնց դեղորայքի մահացու չափաբաժին է տվել: Բուժեղբայրը խոստովանել է, որ մահացու ներարկում է արել, որպեսզի հետո վերակենդանացնի հիվանդներին և որպես փրկիչ հանդես գա իր գործընկերների առջև:

4988 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am