Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սոնա Շահգելդյանը՝ մրցույթներին իր մասնակցության և ամանորյա հրավերների մասին

16:10, շաբաթ, 11 նոյեմբերի, 2017 թ.
Սոնա Շահգելդյանը՝ մրցույթներին իր մասնակցության և ամանորյա հրավերների մասին
     Սոնա Շահգելդյանը պատրաստվում է մասնակցել ամանորյա նկարահանումներին: Երգչուհին տարբեր հեռուստաընկերություններից արդեն հրավերներ է ստացել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ամանորին հրավեր է ստացել նաև արտերկրից: «Նոր տարվա օրերին հրավերներ ունեմ և դրսից, և այստեղից, այնպես որ պետք է որոշեմ՝ որտեղ մնալ: Մի բան, սակայն, հստակ է՝ դեկտեմբերի 31-ի գիշերը երգելու եմ, աշխատանքային է լինելու և միգուցե հետո գնամ հանգստանալու»:
     Սոնան պարզաբանեց, թե ինչու չի մասնակցել վերջերս Ռուսաստանում անցկացված «Ուրարտու» մրցանակաբաշխությանը: «Շուտով ուրիշ մրցույթների եմ մասնակցելու: Դրսում մրցույթների և մրցանակաբաշխությունների մասնակցում եմ դեռ 10-12 տարեկանից... Քանի որ ունեմ փոքրիկ բալիկ և չեմ ուզում նրան մենակ թողնել, մեծ մասն անցկացնում եմ նրա հետ: Ճիշտ է՝ մայրս և ամուսինս օգնում են, բայց ես ամեն ինչ անում եմ, որ փոքրիկիս հետ շատ ժամանակ անցկացնեմ... Ինձ համար կարևոր է, որ այդ համերգներն ու մրցանակաբաշխությունները, թեկուզ քիչ լինեն, բայց որակով:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ արգելափակվել էր երգչուհու յութուբյան էջը: Մասնագետների խոսքով՝ նման արգելափակումներ լինում են, երբ արտիստները փորձում են կեղծ ճանպարհներով դիտումներ և հավանություններ հավաքել: Թեմայի շուրջ մեզ հետ զրույցում երգչուհին նշել էր, որ ինքը նման միջոցներից չի օգտվում: «Ես ուրախ և հպարտ եմ, որ տենց բաներ չունեմ, իմը մաքուր է, դրա համար էլ զարմացա, որ արգելափակվել էր»:
3503 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ana
ana 21:37, 11.11.2017
http://www.filmsforaction.org/articles/argentina-the-country-that-monsanto-poisoned/