Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Բացահայտվել է ամերիկացի քաղաքական գործիչներին օգնած «Պուտինի զարմուհու» անունը

19:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Բացահայտվել է ամերիկացի քաղաքական գործիչներին օգնած «Պուտինի զարմուհու» անունը
     Ամերիկացի քննիչներին հաջողվել է բացահայտել իրեն որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհի ներկայացրած կնոջ անունը, ով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ օգնել էր քաղաքական գործիչներին, գրում է Politico-ն:
     Նրա անունն է Օլգա Վինոգրադովա: Հենց նրա հետ է շփվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը՝ Պուտին-Թրամփ հանդիպումը կազմակերպելու նպատակով:
     Քննության վարկածով՝ 2016թ. մարտի 14-ին Լոնդոնում Պապադոպուլոսը շփվել է բրիտանացի պրոֆեսոր Ջոզեֆ Միֆսադի հետ՝ պատմելով ռուսական իշխանությունների կողմից ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշի անկմանը նպաստող տեղեկություններ տարածելու մասին:
     Միֆսադը հայտնել է, որ ծանոթ է «Պուտինի զարմուհու» հետ:
     Սակայն պարբերականը նշում է, որ առգրավված նամակագրությունից անհասկանալի է դառնում, թե նրա անունն իսկապե՞ս Օլգա Վինոգրադովա է, որտեղ է ապրում և աշխատում ու ինչ կապ ունի Միֆսադի հետ:
| | |
6724 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
A
A 01:36, 11.11.2017
Es inch kombinatsyaner en anum jhudner@
Trampin pchatsnelu hamar
Axr ed esherin esqan asum enq
Ban Chen haskanum