Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

16:35, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

2003-ին, երբ «Արամե» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Արամ Սարգսյանը մտադրություն ուներ Երևանում միջազգային չափանիշներին համապատասխան մասնավոր պատկերասրահ բացել, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ թերահավատորեն էին մոտենում:
     «Իմ ընկերներն ինձ խենթ էին համարում, մտածում էին` այս ծանր տարիներին մարդիկ դժվար թե այդքան հոգսերի մեջ մտածեն արվեստի գործեր ձեռք բերելու մասին»,- հիշում է Արամ Սարգսյանն, ում խոսքով` փորձը հաջողվեց, որի արդյունքում էլ ծնվեց մյուս` ավելի մեծ պատկերասրահը: «Դրա ծնունդը հենց վկայությունն է այն բանի, որ մեր գործունեությունը շատ հաջող էր և արդյունավետ»: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սարգսյանը պատմեց, որ պատկերասրահ բացելու գաղափարը ծնվեց 1990-ականներին՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի հանձնաժողովում աշխատելու ժամանակ: «Ի պաշտոնե մշակութային միջոցառումներ էի կազմակերպում: Ինձ ավելի հարազատ էին կերպարվեստի ցուցահանդեսները և օգտվելով հնարավորությունից՝ ուսումնասիրում էի շուկան: Այդ ամենը մեզ մոտ նոր ձևավորման փուլում էր: Որոշ մասնավոր պատկերասրահներ հիմնվեցին, հետո փակվեցին, երևի ժամանակի քննությանը չդիմացան: Մենք մեր ցուցահանդեսների ժամանակ տեսնում էինք, թե ո՞ր գեղանկարիչներն են, որ առավել պահանջված են միջազգային շուկայում և կարող են հաջողության հասնել, ու մինչև մեր պատերասրահի բացումն, արդեն ձևավորեցինք որոշակի հիմք»,- պատմեց մեր զրուցակիցը:
     Արդյունքում բացվեց «Արամե» պատկերասրահն ու սկսեց նոր սկզբունքերով աշխատել: «Կարևոր է, որ լավ արվեստ ներկայացնես: Մեր կերպարվեստը շատ հզոր է, այն հայ ժամանակակից մշակույթի ամենահզոր ճյուղն է»,- ասում է պատկերասրահի տնօերենը: Նրա համոզմամբ` պատկերասրահի համար ոʹչ միայն կարևոր է, թե ինչ գործ է ներկայացվում, այլ` ինչպես է ներկայացվում: «Եթե ներկայացնես լավ մշակույթ, բայց ոչ պատշաճ մակարդակով, դա համապատասխան գնահատանքի չի արժանանա»,- համոզված է նա:

«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

     «Այնպես չէ, որ մենք միայն ամենահայտնիների հետ ենք աշխատում, նաև աշխատում ենք երիտասարդ նկարիչների հետ, պատկերագրքեր ենք հրատարակում: Մեր գործունեության հիմնական խնդիրներից մեկը նկարիչների ճանաչմանը նպաստելն է: Որքան հայտնի են հեղինակները, այդքան հայտնի է պատկերասրահը, և հակառակը, սա փոխադարձ կապ է»,- վստահեցնում է Արամ Սարգսյանը:
     Տնօրենի խոսքով, եթե պետական թանգարանի խնդիրը ազգային արժեքները պահպանելն ու հետագա սերունդներին փոխանցելն է, մասնավոր պատկերասրահի խնդիրն այլ է, այն չունի գոյության այլ աղբյուր, քան նկարների վաճառքը: Ի տարբերություն թանգարանների՝ պատկերասրահի մուտքն անվճար է:
     «Գեղանկարչի համար երազանք է՝ միայն ստեղծագործել և չմտածել նկարի վաճառքի մասին, որովհետև կա հաստատություն, որն զբաղվում է այդ գործով: Նկարչի միտքն ազատ է, հանգիստ, երբ ունի իր ընտանիքը պահելու աղբյուր, և իր ողջ էներգիան ու միտքն ուղղվում է միայն ստեղծագործական պրոցեսին: Մենք մեր փոքր երկրում 2000 նկարիչ ունենք, բայց ընդամենը 3-4 մասնավոր պատկերասրահ, և դա մեծ խնդիր է»,- կարծում է պատկերասրահի տնօրենը:
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

     «Արամե» պատկերասրահը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թվականների միջազգային արտէքսպոներին և ներկայացրել մի շարք հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Պատկերասրահը համագործակցում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր պատկերասրահների հետ:
     Լիբանանում և Պարսից ծոցի երկրներում «Արամե» պատկերասրահի ներկայացուցիչ Միքայել Վայեջյանը համագործակցում է 2010 թվականից և վստահեցնում, որ տարեց տարի հաջողությունները կրկնապատկվում են: «Կարողանում ենք հայ կերպարվեստն ամենաբարձր մակարդակով ներկայացնել օտար հանրությանը, և հպարտորեն կարող եմ ասել, որ մեր հաճախորդների 80 տոկոսից ավելին օտարերկարացիներ են: Մեր նկարիչները մեծ հետաքրքրություն են առաջացնում դրսում»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելը: Նա նաև նշեց, որ մոտ ապագայում ծրագրեր կան մեր նկարիչների աշխատանքները ներկայացնելու նաև Դուբայում: «Առանց վիրավորելու ուզում եմ ասել, որ եթե լիբանանցի ամենափայլուն արվեստագետի գործերի կողքին դնենք հայ արվեստագետների ստեղծագործություններն, անհնար է համամետել. հայ նկարիչները տաղանդավոր են»:
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

     Պատկերասրահում տարեկան 2-3 ցուցահանդես է կազմակերպվում` անհատական և թեմատիկ: Պատկերասրահի տնօրենի խոսքով` գնորդների թվում ամենաակտիվը բանկային ոլորտն է:
     «Բժիշկներ, իրավաբաններ, երբեմն` քաղաքական գործիչներ ևս նկարներ են գնում: Հասարակության քիչ տոկոսն է արվեստով հետաքրքրված, դա նորմալ է, արվեստը բոլորի համար չէ»:
     Արամ Սարգսյանի փոխանցմամբ` պետության հետ համագործակցության եզրեր չունեն. «Այն, ինչ մեզ մոտ է կատարվում, աշխարհում չեք տեսնի: Շատ սխալ մոտեցում ունենք արվեստի նկատմամբ: Ինչ-որ մի երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, այդ մասին լուսաբանում են, բայց մշակութային միջոցառումներ չեն լուսաբանում, համարում են` գովազդ է: Խայտառակություն է»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան
«Ինչ-որ երկրում կոկորդիլոսը մեկի ոտքը կծում է, լուսաբանում են, բայց արվեստի լուսաբանումը համարում են գովազդ». Արամ Սարգսյան

    
     Հեղ.` Անի Մնացականյան

9495 | 0
Facebook