Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես կարիք չունեմ նման բաներից օգտվելու». Սոնա Շահգելդյանը՝ կեղծ դիտումների և յութուբյան իր էջի արգելափակման մասին

15:50, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Ես կարիք չունեմ նման բաներից օգտվելու». Սոնա Շահգելդյանը՝ կեղծ դիտումների և յութուբյան իր էջի արգելափակման մասին
     Վերջին օրերին «Յութուբ»-ն արգելափակել էր հայկական շոու-բիզնեսի 70-ից ավելի երգիչների, երաժիշտների, դերասանների պաշտոնական ալիքները: Նրանց թվում էին Սոնա Շահգելդյանը, Սևակ Ամրոյանն, Անահիտ Շահբազյանը, Գաբին և այլք: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ տեղի ունեցածի ամենահավանական պատճառն այն է, որ որոշ արտիստների յութուբյան էջերի գործարկման ժամանակ օգտագործվել են խարդախ մեթոդներ` դիտումներ և հավանություններ հավաքելու համար:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Սոնա Շահգելդյանի հետ, ում էջն արդեն վերականգնվել է: «Ես պահանջել եմ, իմը վերականգնվել է: Մի մասինը հետ է եկել, մի մասինը՝ ոչ: Ասում են՝ կարող է կեղծ բաներից լինել: Կեղծ լայքեր էլ են լինում, կեղծ դիտումներ էլ, ամեն ինչ էլ լինում է, բայց ես ուրախ և հպարտ եմ, որ տենց բաներ չունեմ, իմը մաքուր է, դրա համար էլ զարմացա, որ արգելափակվել էր: Ես կարիք չունեմ նման բաներից օգտվելու: Կարող են մի քանի հոգի խարդախ բան անել և դա ազդի նաև մնացածի վրա: Այնքան լավ արտիստների էջեր են փակվել, որ զարմանալի է՝ նրանք մաքուր են աշխատել: Նման բաներ համաշխարհային աստղերի հետ էլ է լինում: Սամվելը ճիշտ է ասել, ինքն ուժեղ մասնագետ է և շատ լավ մարդ: Նա ինձ շատ օգնեց, շնորհակալ եմ, հետագայում երևի կհամագործակցեմ իր հետ: Ինձ օգնած ընկերներիս ևս շնորհակալ եմ: Ցավալի կլիներ, որ իմ ալիքը չվերականգնվեր, որովհետև այնտեղ մեծ արխիվ ունեմ, տարիների աշխատանք: Ուզում եմ՝ բոլորինն էլ հետ գա»:
     Երգչուհին նշեց՝ լսել է, որ կան որոշ արտիստներ, ովքեր օգտվում են կեղծ ճանապարհներով դիտումներ և հավանություններ հավաքելուց, սակայն անուններ չտվեց:
7778 | 1
Facebook