Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը բաց է թողել ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը, որտեղ կարող էր հանդիպել Պուտինի հետ

15:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը բաց է թողել ԱԽՏՀ-ի գագաթնաժողովը, որտեղ կարող էր հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվել
     Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի երկրների առաջնորդների անդամների հանդիպմանը, որտեղ կարող էր հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է РИА Новости-ն:
     Միջոցառմանը Վաշինգթոնը ներկայացնում է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
     Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տունը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ բանակցությունները Թրամփի աշխատանքային օրակարգի պատճառով չեն կայանա:
     Կրեմլն իր հերթին նշել էր, որ ԱՄՆ-ից հակասական ազդանշաններ են ստացվում, սակայն հնարավոր հանդիպման համար աշխատանքները շարունակվում են:
     ԱԽՏՀ-ի գագաթաժողովն ընթանում է Վիետնամում ու կշարունակվի մինչև վաղը:

5037 | 2
Facebook