Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում ԵԱՏՄ-ում ծագած կոնֆլիկտին. Deutsche Welle

16:10, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Ինչո՞ւ Ռուսաստանը չի միջամտում ԵԱՏՄ-ում ծագած կոնֆլիկտին. Deutsche Welle
     Ռուսաստանը պաշտոնապես չի արձագանքում ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի և Ղրղզստանի միջև ծագած կոնֆլիկտին: Դիտորդների կանխատեսումներն այն մասին, թե Ղրղզստանի նախագահական ընտրություններից հետո կոնֆլիկտը կվերանա, չիրականացան, գրում է Deutsche Welle-ն:
     Նոյեմբերի 9-ին Ղրղզստանի խորհրդարանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի գործողությունները դադարեցնելու մասին:
     Արդեն այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բիշքեկը մտադիր է իրավիճակի հարցով բողոք ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն:
     Կոնֆլիկտը ծագել էր, երբ բեռնատարերի բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյացել Ղրղզստանի հետ սահմանին: Նոյեմբերի 3-ին Տաշքենդում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ղրղզստանի վարչապետ Սափար Իսակովը հայտարարել էր, որ ամեն օր հերթերում 500-600 բեռնատար է կանգնում, և սահմանն անցնելու համար վարորդներից 5 օր է պահանջվում:
     Բիշքեկը նախագահ Ալմազբեկ Աթամբաևի անունից հայտարարել էր, որ կարող է դուրս գալ միությունից, որը կախված է մեկ մարդու քմահաճույքից՝ ակնարկելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
     Ակնարկը պատահական չէր. դիտորդները Ղրղզստանի «շրջափակման» պատճառ են համարում Ղազախստանի առաջնորդի պատասխանն այն վիրավորական խոսքերին, որը հոկտեմբերի 7-ին հնչեցրել էր Ղրղզստանի նախագահը. նա ակնարկել էր Նազարբաևի տարիքը և այն, որ նա չափից երկար ժամանակ է ղեկավարում հանրապետությունը:
     «Կոնֆլիկտի հետևանքով ԵՏՄ-ի շրջանակներում ընդունված հստակ կանոններ են խախտվում: Ղազախստանն այդքան էլ չէր ցանկանում Ղրղզստանին տեսնել որպես միության անդամ, իսկ Ղրղզստանը Ղազախստանին դիտարկում է որպես գործընկեր, որը փորձում է ԵԱՏՄ-ում գերակայել իր շահերի նկատմամբ: Սակայն, այնուամենայնիվ, կոնֆլիկտի պատճառը Ղրղզստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն են»,- պարբերականի հետ զրույցում ասել է Բեռլինում արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (ZOiS) աշխատակից Բեատե Էշմենթը:
     Ղազախ քաղաքագետ Պյոտր Սվոիկի պնդմամբ՝ Ղազախստանում կոնֆլիկտը լայն քննարկում է ստացել: «Աթամբաևի խոսքերը բուռն էին ընդունվել հանրության կողմից, և շատերը ոչ թե նեղացել էին, այլ, հակառակը, նշել, որ վերջապես գտնվել խիզախ ղրղզ, ով ճշմարտությունը հայտնեց Ղազախստանի իշխանության մասին»,- ասել է քաղաքագետը:
     Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա լռում է: Ամեն դեպքում, ինչպես նշել են փորձագետներն, այդ կապակցությամբ ռուս քաղաքագետները որևէ հայտարարություն չեն արել:
     «Ռուսաստանը չի արձագանքում, քանի որ սպառնալիք չի տեսնում ինչպես իր, այնպես էլ ԵԱՏՄ-ի համար»,- նշել է Սվոիկը:
     Բեատե Էշմենթն իր հերթին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը միայն պաշտոնական մակարդակով չի միջամտում կոնֆլիկտին, իսկ ոչ պաշտոնապես քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտը լուծելու համար: ZOiS-ի փորձագետը միևնույն ժամանակ ասել է, որ կա նաև մեկ այլ հայեցակետ:
     «Այսօր Ռուսաստանը փորձում է զգույշ լինել Ղազախստանի հետ՝ հաշվի առնելով այն, որ թեպետ Նազարբաևն ու Աթամբաևը Մոսկվայի բարեկամն են, Ղազախստանում կան ազգայնական ուժեր, որոնք ոչ այնքան բարեկամական են տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Սակայն Մոսկվան պետք է սպասի մինչև նոյեմբերի 24-ը, երբ Աթամբաևը պաշտոնապես կլքի նախագահի պաշտոնը, և խնդիրն ինքն իրեն կհարթվի»,- հավելել է փորձագետը:
2536 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am