Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին

14:30, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Վարչապետն աշխատանքից ազատել է ֆիզարձակուրդում գտնվող Սուսաննա Տոնոյանին
     ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այլևս կառավարությունում չի աշխատում։ «Պարզվում է` ֆիզարձակուրդ գտնվելու ընթացքում իմ զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ` կա հաղթող անձ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ համագործակցության, իմ կողքին լինելու և ինձ հասկանալու համար։ Շնորհակալ եմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս աշխատանքն ինձ առաջարկելու և վստահելու համար...»,- մասնավորապես գրել է նա։
     ՀՀ կառավարության կայքում գրված է, որ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի N 436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետը՝ վարչապետը որոշել է Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվա-կանի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։
4795 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am