Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե նստել են բանակցությունների սեղանին, երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանի այդ որոշումը». Արցախի խորհրդարանի պատգամավոր

15:20, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե նստել են բանակցությունների սեղանին, երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանի այդ որոշումը». Արցախի խորհրդարանի պատգամավոր
     «Փոխզիջումներ ասվածը նաև ենթադրում է, որ կարող են լինել լուծումներ, որոնք ընդունելի չլինեն երկու կողմերի համար: Սակայն փոխզիջումների շրջանակում մենք դիտարկում ենք մի շատ կարևոր հանգամանք, որ երբևէ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բոլոր արցախցիների կամքն է, որովհետև մենք 1992 թվականի հանրաքվեով արդեն իսկ հռչակել ենք անկախ Արցախի ինքնավարություն, և երբևէ վերադարձ չունենք դեպի ստրկական իրավիճակ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար կլինեն ցավոտ լուծումներ, ասաց Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:
     Վերջինը նաև նշեց, եթե խոսք է գնում որոշակի տարածքների մասին, հավասարապես՝ և հայկական կողմը, և ադրբեջանականն, ունեն իրենց պատկերացումներն այդ տարածքների փոխզիջման վերաբերյալ: «Մենք նույնպես ունենք տարածքներ, որոնք մնացել են Ադրբեջանի կազմում... Արցախի համար միանշանակ անընդունելի է, որ կարող է ադրբեջանական սահմանը լինել այնպիսին, որ խախտի մեր անվտանգությունը: Ես չգիտեմ, թե քաղաքական գործիչները բանակցությունների ընթացքում ինչ եզրահանգման կգան և տարածքների ո՞ր հատվածը կհամարեն փոխզիջումային, բայց բոլոր դեպքերում սկզբունքն այն է, որ պետք է պահպանվի արցախցու անվտանգությունը»,- եզրափակել է Արզիկ Մխիթարյանը:
     Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իհլամ Ալիևի Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը և դրան հաջորդած սահմանային լարվածությանն, Արզիկ Մխիթարյանն ասել է. «Մենք արդեն այնքան սովորել ենք այդ հանդիպումներին հաջորդող ցնցումներին, որ զարմանալի չէ, երբ Ադրբեջանը նույն կերպ խախտում է նաև ընդունված որոշումները: Նորից սահմանին ունեցանք զոհեր, նորից Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը: Արդեն 25 տարի շարունակ մենք վկա ենք այս իրողությանը: Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե նրանք նստել են բանակցությունների սեղանի շուրջ և երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանի այդ որոշումը»:
899 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am