Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երեկվա հանդիպումից լավ հիշողություններ չմնացին». Դավիթ Պետրոսյան

14:35, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Երեկվա հանդիպումից լավ հիշողություններ չմնացին». Դավիթ Պետրոսյան
     Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ցույց անող ուսանողները ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մոտից պատրաստվում են երթով շարժվել դեպի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ առաջիկայում պատրաստվո՞ւմ են հանդիպել այլ պաշտոնյաների հետ, ասել է. «Իմ կարծիքով՝ ոչ... Նայած՝ որ պաշտոնյայի, բայց ոչ նրանց հետ, ում հետ արդեն հանդիպել ենք, քանի որ անիմաստ է: Երեկվա հանդիպումից լավ հիշողություններ չմնացին: Տրամադրվածություն զգացինք ու եթե գնում ենք բանակցելու, պետք է փոխզիջումային տարբերակ էլ պլանավորվի, որը չկար: Բացի այդ, տեսանյութն ուշ հրապարակվեց, կարճ էր: Գիտեինք՝ հանդիպելու ենք միայն վարչապետի հետ, պարզվեց՝ նախարարներն էլ են այնտեղ»: Դասադուլի մասնակիցը տեղեկացրեց, որ շաբաթ և կիրակի օրերին դասադուլ չի անցկացվի: «Այդ երկու օրը կհանգստանանք՝ երկուշաբթի կրկին ԵՊՀ շենքի մոտ հավաքվելու համար, եթե մինչ այդ փոփոխություններ տեղի չունենան»,- հավելել է Պետրոսյանը:
2458 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am