Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել». Գ. Համբարյան

12:35, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել». Գ. Համբարյան
     Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017-ի ապրիլին...
     Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք... Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ, որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները... Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»...Սակայն բուհում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է... Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է բուհական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը...
     Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների, նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր, միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝ փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին... Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը՝ համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում... Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի բուհից...
     Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը,ո րի հետ հարաբերությունները միշտ լարվրած են եղել... Սակայն բուհում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրն՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը...
     Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ... Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը... Քանի՞ մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանն, է՞լ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը... Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ բուհի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը... 500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է, որ ինքն անպատժելի է...
3803 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am