Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ռուս և ադրբեջանցի կին ահաբեկիչներ են ձերբակալվել

12:15, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Իրաքում ռուս և ադրբեջանցի կին ահաբեկիչներ են ձերբակալվել
     Իրաքի խորհրդարանի պատգամավոր Վիյան Դահիլը Twitter-ի իր էջում հայտնել է, որ երկրի հատուկ ծառայությունները Ռուսաստանի Դաշնության մոտ 500 կին քաղաքացու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար, հաղորդում է РИА Новости-ն:
     Պատգամավորը հաստատել է, որ կանայք ձերբակալվել են Իրաքի ուժերի կողմից և ուղարկվել բանտ որպես ԴԱԻՇ-ի անդամներ:
     Նրա խոսքով՝ բացի ռուս կանանցից ձերբակալվել է Ադրբեջանի 200 կին քաղաքացի, ովքեր ևս մեղադրվում են ահաբեկչական խմբավորման հետ կապի համար:
     Իրաքի բանակը մինչ այդ գրոհայիններից ազատագրել էր ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Մոսուլը:
5459 | 0
Facebook