Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իսպանիայի դատարանը ձերբակալել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին

10:40, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Իսպանիայի դատարանը ձերբակալել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին
     Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին ձերբակալելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է El Mundo պարբերականը:
     Նրան ազատ կարձակեն 150 հազար եվրոյի չափով գրավի դիմաց:
     Խորհրդարանի մյուս նախկին անդամները՝ Լուիս Կորոմինասը, Լուիս Գինոն, Աննա Սիմոն, Ռամոնա Բարուֆեթը մեկ շաբաթվա ընթացքում պետք է 25 հազար եվրոյի չափով գրավ վճարեն և դեռևս կարող են ազատության մեջ մնալ:
     Գրավի վճարման դեպքում Ֆորկադելն ու մյուս նախկին պատգամավորները պետք է ամեն շաբաթ ներկայանան դատարան և իրավունք չունեն դուրս գալ երկրից:
     Նշենք, որ Կատալոնիայի նախկին ղեկավարությունը մեղադրվում է ապստամբության, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցները վատնելու համար: Ըստ իսպանական օրենսդրության՝ ապստամբություն կազմակերպելու համար նրանց մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
     Ավելի վաղ պայմանով ազատ էր արձակվել ինքնավարություն հռչակած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
2984 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am