Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի ազդակն ԱՄՆ ու ՌԴ նախագահներին. «Ժամանակ»

10:15, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանի ազդակն ԱՄՆ ու ՌԴ նախագահներին. «Ժամանակ»

«Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավոր­վածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարու­նակելու համար:
     Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրա­կարգի մասին, թեև իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քա­նի անգամ: Սարգսյանի հիշատակումը, սա­կայն, ուշագրավ է ոչ թե ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը, ըստ էության, օրակար­գից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից:
     Այսօր Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովում սպասվում է ԱՄՆ ու ՌԴ նախագահներ Թրամփի և Պուտինի հան­դիպումը: Իհարկե, մեղմ ասած, քիչ հավանա­կան է, որ նրանց հանդիպման առանցքային թեմաների շարքում լինելու է ղարաբաղյան հարցը, սակայն նաև կասկածից վեր է, որ եր­կու նախագահները որևէ կերպ, թեկուզ երկու բառով կշոշափեն նաև կովկասյան տարա­ծաշրջանին վերաբերող հարցեր՝ առնվազն այն պարզ պատճառով, որ իրենց հանդիպումից մի քանի օր անց Սոչիում տեղի է ունենալու Թուր­քիայի Նախագահ Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ:Եվ ահա, այդ իմաստով հետաքրքրական է, որՍերժ Սարգսյանը հիշատակում է և հայտարարում Վիեննայի պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին: Իսկ այս պայմանավորվածությունները վերաբերում են շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը կամ ըստ էության՝ դե ֆակտո ստատուս քվոյի ճանաչմանը, ինչպես մի անգամ հայտարարել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ասելով, թե Բաքուն ինչու է դեմ այդ մեխանիզմներին»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3135 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am