Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ն. Զոհրաբյանի և Ի. Ալիևի միջև լարվածությունը հաշվի առնելով՝ չի բացառվում՝ մարտին Բաքվում կայանալիք ԵԽԽՎ-ի նիստին պայքարը կշարունակվի. «Ժամանակ»

09:55, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Ն. Զոհրաբյանի և Ի. Ալիևի միջև լարվածությունը հաշվի առնելով՝ չի բացառվում՝ մարտին Բաքվում կայանալիք ԵԽԽՎ-ի նիստին պայքարը կշարունակվի. «Ժամանակ»

«2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիա­յի և փախստականների հանձ­նաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպա­կան ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Կարելի է են­թադրել, թե այս լուրը ինչպիսի խուճապ է առաջացրել Բաց­վում՝ նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լարված հարաբերությունները: 2013թ. Բաքվում Եվրանեսթի գագաթ­նաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում հայտարարել էր, որ դահլիճում նստած են հայ ֆա­շիստները, ովքեր պղծել են իր պապի գերեզմանը, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը տեղից բղավել էր, թե ֆաշիստը Դուք եք: Չի բացառվում, որ այս անգամ ևս հակաֆաշիստական պայքարը շարունակություն ստանա»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2194 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am