Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Հաղթելը միշտ հաճելի է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Բելառուսի դեմ խաղի մասին

00:05, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
«Հաղթելը միշտ հաճելի է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Բելառուսի դեմ խաղի մասին
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը։
    
     Արսեն Բեգլարյան. «Տպավորություններն, իհարկե, դրական են։ Հաղթելը միշտ հաճելի է։ Այսօր մեծամասամբ կարողացանք անել այն ամենն, ինչ ցանկանում էինք։ Թիմային խաղ էր, խաղից առաջ պայմանավորվել էինք հավաքված խաղալ և մրցակցին հնարավորություններ չտալ։ Այնուամենայնիվ, պետք է վերլուծենք խաղը և աշխատենք առաջիկայում հաջող հանդես գալ»։
    
     Արաս Օզբիլիս.
«Թիմային լավ խաղ ցույց տվեցինք։ Ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ, պայքարեցինք և հաղթեցինք։ Իհարկե կան բաներ, որոնց վրա պետք է աշխատենք։ Երջանիկ եմ, որ թիմն ու ազգը աջակցում են ինձ, քանի որ ինձ համար հեշտ չէ այս պահին: Մարզիչն ինձ հնարավորություն տվեց, ինչի համար շատ երջանիկ եմ»:
    
     Ռումյան Հովսեփյան.
«Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել հենց վերադարձի խաղում: Լավ էինք խաղում, կարևորը՝ շատ գոլեր խփեցինք, ինչը վստահություն տվեց թիմին, թե՛ այսօրվա խաղում, թե՛ հետագա խաղերի համար: Առաջնայինը, որ շուտ ու լավ վերականգնվենք և պատրաստվենք Կիպրոսի հետ հանդիպմանը»։
    
     Հովհաննես Համբարձումյան. «Լավ հանդիպում անցկացրեցինք։ Շատ լավ էր հոգեբանական առումով, որ հաղթանակ տարանք։ Հուսով եմ՝ կշարունակենք նույն կերպ։ Առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է, ինչը մեզ համար լավ հնարավորություն է՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Ավագի թևկապը կրելը հիանալի զգացողություն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում Հայաստանի հավաքականի ավագ լինել: Շատ ֆուտբոլիստներ էին բացակայում, այդ իսկ պատճառով ավագի թևկապն ինձ հասավ»։
    
     Էրիկ Վարդանյան. «Տպավորություններս շատ լավն են: Բայց պետք է անցնեմ առաջ, քանի որ վաղը երիտասարդականի հավաքականի կազմում նույնպես խաղ ունեմ անցկացնելու: Պետք է պատրաստվեմ այդ խաղին: Շատ ուրախ եմ այս գոլի համար, բայց պետք է մոռանամ դրա մասին և պատրաստվեմ հաջորդ խաղին: Կփորձեմ խաղից խաղ ավելի լավ հանդես գալ»։
1699 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am