Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իլոն Մասքը հանդիպել է Էրդողանի հետ. ինչ են նրանք քննարկել

01:10, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Իլոն Մասքը հանդիպել է Էրդողանի հետ. ինչ են նրանք քննարկել

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Զրույցի թեման դարձել է համագործակցությունը Tesla-ի և SpaceX-ի ու թուրքական ընկերությունների միջև: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Glibal SatShow ցուցադրության շրջանակներում, հայտնում է Albawaba-ն:

Մասքն իր աջակցությունն է առաջարկել Թուրքիային՝ Turksat 5A և Turksat5B արբանյակների թողարկման հարցում, որոնք նախատեսվում է ստեղծել 2020 և 2021 թթ.: Այս տարվա սեպտեմբերին դրանց արտադրության պայմանագիրը շահել է Airbus-ը:

Բացի այդ, հանդիպման ժամանակ բարձրացվել է Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցը, և, հնարավոր է՝ Թուրքիայի համար հատուկ պատվերով էլեկտրամեքենաների ստեղծումը: Նշենք, որ մի քանի օր առաջ Թուրքիան հայտարարել էր, թե 2021-ին կսկսի հայրենական էլեկտրամոբիլների արտադրությունը:

2194 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am