Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կարեն Վարդանյանի սպանության համար մեղադրվողները դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման

21:05, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Կարեն Վարդանյանի սպանության համար մեղադրվողները դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում: Ամբաստանյալներից Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան Արմինե Ֆարմանյանը նշեց, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտնել է, որ ամբաստանյալներից Գևորգ Զոհրաբյանը իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր է ճանաչվում դատապարտվում 24 տարվա ազատազրկման ու 1 միլիոն դրամ տուգանքի, իսկ Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Դատավորի դատավճռին ամբաստանյալները որևիցե կերպ չեն արձագանքել:

Նշենք, որ ամբաստանյալներից Արթուր Միհրանյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարել էր, թե Կարեն Վարդանյանին ինքն է սպանել և ամբողջ մեղքն ընդունել էր: Գևորգ Զոհրաբյանն իր ցուցմունքում ևս ասել էր, որ փորձագետի սպանության հետ որևիցե կապ չունի, բացի այն, որ թաքցրել է կատարվածը:

Մեղադրողը երկու ամբաստանյալների համար էլ պահանջել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեևանի Ախթամար թերակղզու մոտ Գևորգ Զոհրաբյանը և Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետև տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երևան և թաղել Գեևորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

2653 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am