Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Մեր առաջին նպատակն ու խնդիրը Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է». Արթուր Պետրոսյան

20:25, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Մեր առաջին նպատակն ու խնդիրը Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է». Արթուր Պետրոսյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․
     «Ամենակարևորը մեզ համար փորձարկումներն են, որպեսզի կարողանանք նորեկներին տեսնել խաղադաշտում։ Շատ են Հայաստանի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստները։ Մեր մարզչական շտաբի համար շատ կարևոր էր տեսնել իրենց միջազգային խաղում։ Շատ ուրախ եմ նորեկների համար։ Պետք է շարունակել աշխատանքը և խաղից խաղ ավելացնել որակը։ Գեղամ Կադիմյանը միայն պատանի տարիքում էր պաշտպանի դիրքում խաղացել։ Գոհ եմ իր խաղից և ուրախ եմ, որ արդարացրեց։ Մրցակցություն մտցրեց այդ դիրքի համար»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով հավաքականի ղեկին մնալ-չմնալու մասին՝ մարզիչը նշեց․

«Այս խաղի հետ կապ չուներ իմ ապագան։ Ավելի շուտ էր որոշվել ապագայիս հարցը։ Եվս երկու տրով երկարաձգել ենք պայմանագիրը։ Մեր առաջին նպատակն ու խնդիրը Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է։ Առաջին խնդիրը խմբային փուլը հաղթահարելն է»։

1671 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am