Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ո՛չ որևէ մեկին սաստել ենք, ո՛չ որևէ մեկին ասել` ձեզ հետ կվարվենք այսպես կամ այնպես». Արամ Սիմոնյանը՝ դասադուլի և ակցիան «հրահրողներին» պատժելու մասին

17:55, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Ո՛չ որևէ մեկին սաստել ենք, ո՛չ որևէ մեկին ասել` ձեզ հետ կվարվենք այսպես կամ այնպես». Արամ Սիմոնյանը՝ դասադուլի և ակցիան «հրահրողներին» պատժելու մասին

«Մեր խնդիրն է հորդորել ուսանողությանը, որպեսզի նրանք վերադառնան լսարան: Նրանք, իհարկե, մեծամասությունը չեն մեր համալսարանի, բայց մենք գտնում ենք, որ այս ճանապարհով խնդիրները բարձրացնելն արդյունավետ չի, իրենք պետք է փորձեն դրանք լուծել տարբեր քննարկումների ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում՝ խոսելով երեք օր շարունակվող ԵՊՀ ուսանողների դասադուլի մասին, ասել է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Անդրադառնալով դասախոսների նկատմամբ ճնշումներին՝ նշել է, որ այդ խոսակցություններն ապատեղեկատվություն են. «Որևէ մեկի նկատմամբ, լինի դա ուսանող, թե դասախոս, որևէ ճնշում չի գործադրվել: Ոչ որևէ մեկին սաստել ենք, ոչ որևէ մեկին ասել ենք` ձեզ հետ կվարվենք այսպես կամ այնպես, եթե դուք չանեք այսպես կամ այնպես..., նման բան չի եղել և չի էլ կարող լինել: Համալսարանն ազատ տարածք է կարծիքներ հայտնելու»,- շարունակել է ռեկտորն` ընդգծելով նաև, որ որևէ պատժամիջոց ոչ ոքի հանդեպ չի կիրառվել: «Ես միայն հորդորել եմ, որպեսզի ուսանողներին բացատրեն, որ նրանք չգնան դասադուլի, որովհետև դա խնդիր լուծելու արդյունավետ ճանապարհ չէ»:
     Հիշեցնենք, որ մի քանի օր է ԵՊՀ ուսանողները տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա են անցկացնում, ինչն ուղեկցվում է դասադուլով: Լուրեր են շրջանառվում, որ համալսարանի ռեկտորը խիստ նկատողություն է արել դասադուլավորներին սատարող դասախոսներին` սպառնալով, որ կազատի աշխատանքից։

1391 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
vova
vova 11:15, 10.11.2017
vor khosumen mi ban ka dzez srpi tegh mi dreq.