Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ղրղզստանը դադարեցրել է ԵՏՄ շրջանակներում Ղազախստանի հետ տնտեսական համագործակցությունը

17:40, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Ղրղզստանը դադարեցրել է ԵՏՄ շրջանակներում Ղազախստանի հետ տնտեսական համագործակցությունը
     Ղրղզստանի խորհրդարանը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի գործողությունները դադարեցնելու մասին օրինագիծ է ընդունել, հաղորդում է РИА Новости-ն:
     Օրենքի նախագիծը Ղրղզստանի կառավարությունը ներկայացրել է խորհրդարանին հոկտեմբերի 20-ին: Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ համաձայնագրի չեղարկման օգտին է քվեարկել 120 պատգամավորներից 105-ը:
     Ղրղզստանն ու Ղազախստանը ԵՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրն ստորագրել էին 2016թ.: Փաստաթուղթը ենթադրում էր Ղազախստանի կողմից Ղզրզստանին մինչև 100 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնության տրամադրում:
     Համաձայնագրի չեղարկման մասին որոշումն ընդունվել է Բիշքեքի և Աստանայի միջև տեղի ունեցած դիվանագիտական կոնֆլիկտի ֆոնին: Կոնֆլիկտը ծագել էր Ղրղզստանի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Ղազախստանին մեղադրել էր նախընտրական գործընթացին միջամտելու համար: Դրանից հետո Ղազախստանը խստացված վերահսկողություն էր սահմանել Ղրղզստանի հետ սահմանին: Նման միջոցների պատճառով սահմանը հատող քաղաքացիների միջին տարեկան թվաքանակը նվազել էր 2,5 անգամ, իսկ Ղրղզստանի սահմանին մի քանի կիլոմետր երկարությամբ բեռնատարերի հերթ էր գոյացել:
| | |
2733 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am