Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուսանողները համաձայնության չեկան վարչապետի հետ. դասադուլը կշարունակվի

17:35, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Ուսանողները համաձայնության չեկան վարչապետի հետ. դասադուլը կշարունակվի
     Ավարտվեց դասադուլի մասնակիցների ու վարչապետի հետ հանդիպումը, որին ներկա էին նաև Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարները: Ուսանողները համաձայնության չեկան վարչապետի հետ. դասադուլը կշարունակվի:
     «Քննարկումը տևեց 2 ժամ, ու տեսակետների էական տարբերություններ ունեինք պաշտոնյաների հետ: Տարկետումը վերացնելու մեր առաջարկը հակառակ կողմը չկիսեց: Պարոն Կարապետյանն ասաց՝ եթե ունեք առաջարկներ, օրենքի ընդունումից հետո կքննարկենք: Մենք էլ ասացինք՝ պետք է դա անել մինչև օրենքի ընդունումը: Այլ կերպ ասած՝ ծանրակշիռ փաստարկներ, որ ստիպեին մեզ դադարեցնել դասադուլը, չեղան»,- նշեցին նախաձեռնության անդամները՝ կոչ անելով ներկաներին վաղն առավոտյան կրկին հավաքվել ԵՊՀ շենքի դիմաց:
5001 | 8
Facebook