Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Դատարկ «Հանրապետական» մարզադաշտը լուռ է՝ ի նշան բողոքի

18:10, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Դատարկ «Հանրապետական» մարզադաշտը լուռ է՝ ի նշան բողոքի

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումը: Տրիբունաները դատարկ են և լուռ: Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը, խախտելով ավանդույթները, լուռ է։ Մինչ այդ ՖԱՖ-ը հայտարարել է, որ չի կազմակերպելու նաև ավանդական երթը։

«ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ ու երկրպագման միջոցառումներ մարզադաշտի տրիբունայում չի կազմակերպելու: Բոլոր ցանկացողները կարող են ՖԱՖ-ականների հետ միասին ներկա գտնվել հանդիպմանը և ՀՖՖ-ի գործողություններին արժանի փոխադարձ լռությամբ հետևել հանդիպման ընթացքին»,- նշված է հայտարարության մեջ։

Դատարկ «Հանրապետական» մարզադաշտը լուռ է՝ ի նշան բողոքի
Դատարկ «Հանրապետական» մարզադաշտը լուռ է՝ ի նշան բողոքի
6045 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am