Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիոնատերերը փախչում են Սաուդյան Արաբիայից

17:05, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Միլիոնատերերը փախչում են Սաուդյան Արաբիայից

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են արքայազն Մուհամադ բին Նաիֆ ալ Սաուդի և նրա մերձավորների բանկային հաշիվները: Նշենք, որ մինչև այս գարուն արքայազնը համարվում էր գահի ժառանգորդ:
     Արքայազն Մուհամեդը Սալամ թագավորի զարմիկն է, նա գահի ժառանգորդ է դարձել 2015-ին, բայց գահակալման կարգի փոփոխությունից հետո 2017-ի գարնանը թագաժառանգի կոչումը զիջել է իր անվանակցին՝ Մուհամադ բին Սալմանի որդուն: Այդ ժամանակ նա հեռացվել է նաև ներքին գործերի նախարարի պաշտոնից:
     Bloomberg լրատվականը նշում է, որ Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապում են հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ գործարարները մտավախություններ ունեն, որ իրենց միջոցները ևս կսառեցվեն կամ էլ կալանքի տակ կառնվեն:

7198 | 0
Facebook