Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ՀՀ նախագահն ստորագրել է «Հավաքների ազատության մասին» օրենքը

17:00, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
ՀՀ նախագահն ստորագրել է «Հավաքների ազատության մասին» օրենքը
     Ի թիվ ԱԺ ընդունած այլ օրենքների, ՀՀ նախագահն ստորագրել է նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքը:
     Հիշեցնենք, որ օրինագծի նախնական քննարկումների ժամանակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատել էր՝ «Սահմանադրության անվան տակ ինչ ասես սղցնում են». «Ինձ համար միանշանակ է, որ այս փոփոխությունով իշխանությունը մտավախություն ունի, որ ՀՀ-ում կարող են բուռն հանրահավաքային շարժումներ սկսել, սրանով փորձում ա բերել, հասցնել 2008-ի արտակարգ դրության վիճակին: Թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք արտակարգ դրության ռեժիմին»,- ասել էր ընդդիմադիր պատգամավորը:
     Քվեարկության ժամանակ արդեն «Ելք»-ը կողմ էր քվեարկել՝ նշելով հետևյալը. «Փոփոխությունները, որոնք մեզ մտահոգում էին, տեղ չեն գտել։ Հիմնական զեկուցողն ու համազեկուցողն այդպես են հավաստիացրել մեզ»:
1376 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am