Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեր փողերով շենք է կառուցվել, բայց մենք մնացել ենք փողոցում». «Նորաշեն 2007»-ից տուժած քաղաքացիները շարունակում են պայքարը

16:35, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Մեր փողերով շենք է կառուցվել, բայց մենք մնացել ենք փողոցում». «Նորաշեն 2007»-ից տուժած քաղաքացիները շարունակում են պայքարը

«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի բնակիչներ շարունակում են իրենց պայքարը Կառավարության դիմաց: «Մենք օրինական գործարքներ ենք կատարել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց փաստը մնում է փաստ, որ իրենց արդարացրեցին, իսկ մեզ սխալ հանեցին, ինչի պատճառով այսօր մնացել ենք փողոցում... Մեր փողերով շենք է կառուցվել, մենք որ պետք է դառնայինք այդ շենքի օրինավոր բնակիչներն և ունենայինք պետական գրանցում, մնացել ենք առանց բնակարան... Վաշխառու Նաղդալյանի, նրա ամուսնու ու ԱԱԾ պաշտոնյայի անուններն անգամ քրգործից են հեռացրել, իրենք իրենց ինչպես հարկն է «մաքրել են»,- ասում էինք նրանք:
     Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշի հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007»-ի ներկայացուցիչները տարիներ առաջ գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Այնուհետ ընկերությունը հայտարարել էր ֆինանսական խնդիրների մասին, և շինարարությունն անավարտ էր մնացել: Կառուցապատող ընկերության ղեկավարներն, առանց բնակիչներին տեղյակ պահելու, նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
     Նշենք, որ տուժած քաղաքացիներն իրենց խնդրով դիմել են ՀՀ նախագահին, նախկին և նոր վարչապետերին, բայց ապարդյուն, ինչպես ասում են՝ «սայլը տեղից չի շարժվել»:

938 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am