Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Նոր Նորքում ապօրինի ծառահատման կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել

16:30, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Նոր Նորքում ապօրինի ծառահատման կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել
     Նոյեմբերի 7-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Թոթովենց 11 հասցեում 2 անձ հատում են ծառեր: Մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները, տեղի իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ այցելել էին դեպքի վայր, ծառահատները դիմել էին փախուստի: Ծառերը հատելու որևէ թույլտվություն չէր եղել:
     Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թվականին ծնված Հրայր Մարգարյանին: Պարզվել է, որ նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ի սահմաններում բենզասղոցով հատել է 5 հաստաբուն ծառ: Բենզասղոցն առգրավվել է:
Նոր Նորքում ապօրինի ծառահատման կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել
| | |
1757 | 0