Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարեվերջին Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կկազմակերպեն». Մ. Զախարովա

16:00, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարեվերջին Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կկազմակերպեն». Մ. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողովի արդյունքներից ելնելով, ծրագրում են այս տարվա ավարտին հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
     Զախարովան նշել է, որ այդ հանդիպման նախօրյակին համանախագահները նախնական խորհրդակացություններ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այժմ համանախագահները բանակցություններ են տանում հանդիպման վայրի ընտրության հարցում:

4659 | 0
Facebook