Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ուսանողների 5 հոգանոց խմբի հետ

14:55, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ուսանողների 5 հոգանոց խմբի հետ
     «Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ԶԼՄ-ներից ներողություն խնդրենք, քննարկումից հետո կներկայացնենք արդյունքները: Հանդիպումը լինելու է վարչապետի և 5 հոգուց բաղկացած խմբի հետ»,- մոտենալով հավաքված ուսանողներին՝ հայտարարեց վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը:
     «ՊՆ-ից եղել է առաջարկ նման ձևով հանդիպելու, և մենք հրաժարվել ենք, քանի որ ԶԼՄ-ներ չկային: Գոնե այնպես արեք, որ լինի ուղիղ եթեր»,- պատասխանեցին դասադուլավորները:
     «Վարչապետի հետ աշխատանքային քննարկումներն ուղիղ եթերով չեն հեռարձակվում, կարող ենք հետո տեսագրությունը տալ»,- ասաց Վարդևանյանը:
     Քնմնարկումը շարունակվում է:
2902 | 1
Facebook