Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացնող ուսանողներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը: «Մենք ուզում ենք լսել Կարեն Կարապետյանի կարծիքը, թող ասի՝ ցանկանո՞ւմ է մեզ հետ հանդիպել, թե» ոչ»,- Վարդևանյանին՝ ասացին հավաքվածները: «Ձեր մտահոգությունները ձևակերպեք, կֆիքսեմ ու եթե կարիք լինի, կարձագանքեմ, եթե ոչ, ձևաչափը արդեն կփորձենք հասկանալ»,- ասաց նա: «Մեզ պետք է վարչապետի կողմից որևէ տարբերակ»,- արձագանքեցին հավաքվածները: Քանի որ վարչապետի աշխատանքային գրաֆիկը խիստ է, Վարդևանյանը խոստացավ ճշտել՝ նա կարո՞ղ է ընդունել երիտասարդներին, թե՞ ոչ: