Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բողոքի ակցիայի մասնակիցներին վախեցնում են՝ դեկաններին աշխատանքից ազատելով

14:40, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Բողոքի ակցիայի մասնակիցներին վախեցնում են՝ դեկաններին աշխատանքից ազատելով

Տարկետման շուրջ բողոքի ակցիա անող ուսանողներին և դասախոսներին համալսարանի ռեկտորատը փակուղու առջև է կանգնեցրել` պահանջելով դադարեցնել դասադուլը, եթե նրանք չեն ուզում, որ որևէ ֆակուլտետի դեկան կորցնի աշխատանքը: Ասում են՝ խիստ հրահանգ է տրվել նաև դասախոսական կազմին` չմասնակցել, չհրահրել, «կրակի վրա յուղ չլցնել»: Վերջիններին արգելվել է նաև կարծիք հայտնել ՊՆ-ի առաջ քաշած այս նախագծի վերաբերյալ, հակառակ դեպքում համարժեք պատժի կարժանանան: Ըստ լուրերի՝ ռեկտորի այս մոտեցումը ներքին իրարանցում է առաջացրել ԵՊՀ-ի ներսում, և դասախոսներն ու դեկաններն սկսել են իրենց մեջ մեղավորներ փնտրել և միմյանց մեղադրել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17261 | 2
Facebook