Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ջիգարխանյանն ու նրա կինը չեն ներկայացել դատարան. Վիտալինան հիվանդանոց է տեղափոխվել

14:30, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանն ու նրա կինը չեն ներկայացել դատարան. Վիտալինան հիվանդանոց է տեղափոխվել

Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանում կայացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործով նախնական դատական նիստը, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
     Ջիգարխանյանի ներկայացուցիչները պնդել են, որ նիստը փակ ռեժիմով անցնի: Արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքով՝ դատարանն այդ հարցը կլուծի մինչև նոյեմբերի վերջ:
     Պարֆյոնովը նաև հայտնել է, որ դատարանը կողմերին հաշտեցման գործընթաց է առաջարկել, սակայն հրաժարվել են: Ըստ փաստաբանի՝ զույգի բաժանության պատճառն անձնական խնդիրներն են, որոնց մասին արտիստը հանրության հետ չի ցանկանում խոսել:
     Ինչպես նաև հաղորդվում է, որ զույգը ներկա չի գտնվել դատական գործընթացին: Վիտալինայի ներկայացուցիչը հայտնել է, որ Վիտալինային Ուկրաինայում հիվանդանոց են տեղափոխել:

2855 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am