Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությանը կմասնակցի նաև հանրությունը

13:20, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությանը կմասնակցի նաև հանրությունը

Ավանդական դարձած «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի 2017 թվականի մրցույթում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսուհետ լավագույններին ընտրելու հնարավորություն կունենա նաև հանրությունը՝ SMS քվեարկության միջոցով։ Նախարարությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 10-ը հրապարակելու է 2017 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը։ Մրցույթի հաղթողները որոշվելու են 50 տոկոս SMS քվեարկության և 50 տոկոս մրցույթի քվեարկության համար Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը։ Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի հերթական (անհատական) համարի նշումով SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարող է ուղարկվել միայն մեկ SMS հաղորդագրություն:

832 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am