Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Իգնատի Առաքելյանը՝ «Monsanto»-ի շուրջ ստեղծված աղմուկի մասին

13:15, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Իգնատի Առաքելյանը՝ «Monsanto»-ի շուրջ ստեղծված աղմուկի մասին
     «Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Monsanto»-ն առ այսօր, որովհետև ինքը շատ շուտվանից գրանցված է մեր երկրում: Մենք չենք համագործակցում, իրենք իրենց համար գրանցված գործունեություն են ծավալում: Հիմա մենք ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք՝ ինչ ռիսկեր կան այդ աշխատանքներում թե մեր գյուղատնտեսության համար, թե բնապահպանության: Ուսումնասիրությունից մի քանի օր հետո հայտարարություն կտարածենք»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում «Monsanto» ընկերության աղմկահարույց գործունեությանն, ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
     Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Երևանում ազդարարվեց «Valmont» և «Monsanto» ընկերությունների գործունեության մասին, որի շրջանակներում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրյանը կարևորեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագիրը: «Valmont» և «Monsanto» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները: Շնորհանդեսից մեկ օր անց, սակայն, աշխարահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ արեց հեռու մնալ ամերիկյան «Monsanto» ընկերությունից: Նրա խոսքով՝ կան ապացույցներ, որ այդ ընկերության թունաքիմիկատները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը:
1260 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am