Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. կո՞ղմ եք արդյոք 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ բարձրացմանը

22:30, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Հարցում. կո՞ղմ եք արդյոք 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ բարձրացմանը

Պաշտպանության նախարարության առաջարկությունն, ըստ որի, պետք է հնարավորություն տալ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած, բանակից խուսափած և արտերկրում գտնվող քաղաքացիներին գումար վճարելով ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք, քննարկումների լայն թեմա է դարձել: ՊՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել, որ այլևս ժամկետը չի երկարացվելու:
     Նախագիծը լուրջ հակազդեցություն է առաջացրել իշխող հանրապետականների մոտ: Նրանք անընդունելի են համարել բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափն զգալիորեն մեծացնելու ՊՆ առաջարկը:
     Ինչպես հայտնի է, մինչև հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Հիմա առաջարկվում է ամեն բաց թողնված զորակոչի համար սահմանել 500 հազար դրամ:
     Հարցման նպատական է պարզել՝ կո՞ղմ եք արդյոք 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ բարձրացմանը:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

10910 | 7
Facebook