Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Թաիրով գյուղում սելավատարների խցանման պատճառով անձրևաջրերը լցվում են մարդկանց տները

12:50, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Թաիրով գյուղում սելավատարների խցանման պատճառով անձրևաջրերը լցվում են մարդկանց տները
     Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Թաիրով գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի դիտահորերի չգործելու պատճառով անջրևաջրերը «Վենետիկի են վերածել» գյուղի մի որոշ հատված։ 1 կմ-անոց ճանապարհին կուտակված անձրևաջուրը լցվում է ինչպես բնակիչների տները, այնպես էլ հարակից օբյեկտներ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, նույն վիճակն է։ Դիմել ենք է՛լ մարզպետարան, է՛լ գյուղապետարան, սակայն նրանք ավելի շատ զբաղված են իրենց թափանները լցնելով, քան ժողովրդի դարդին դարման լինելով։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 21-րդ դարում դժվա՞ր է դիտահորերը բացել, թե՞ քարի դարում են Արմավիրի մարզպետն ու Թաիրովի գյուղապետը ապրում։ Ալարում են տեղներից ժաժ գան։ Հետո էլ ասում են՝ ընտրություններին մեզ ընտրեք։ Սա՛ է ձեր պատկեը, պատասխանատու չինովնիկնե՛ր»։
1631 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am