Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

9-14 տարեկան աղջիկների՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ժամանակացույցը հայտնի է

12:10, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
9-14 տարեկան աղջիկների՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ժամանակացույցը հայտնի է
     2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում կիրականացվեն պապիլոմա վարակի դեմ՝ 13 տարեկան աղջիկների պատվաստումներ: Պատվաստումը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 2-ի երկրորդ տասնօրյակում, ավարտը նախատեսվում է 2018 թվականի առաջին կիսամյակում: Այս մասին այսօր՝ նոյմեբերի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Սա համահունչ է առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պլանային պատվաստումներ առաջարկում են 9-14 տարեկան աղջիկներին: Պատվաստումների իրականցումն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոցառումներից մեկն է: ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո: Հայաստանում տարեկան գրանցվում է 250-300 նոր դեպք, մտահոգիչ է, որ դրանք հայտնաբերվում են բավականին ուշ: Տարեկան մահացության քանակը 100-130 է: 2015 թվականին արձանագրվել է 127, իսկ 2016-ին՝ մահվան 116 դեպք»:
     Նախարարի խոսքով՝ մարդու պապիլովիրուսի դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ մեկ դեղաչափը 80-85% դեպքերում առաջացնում է հակամարմինների սպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ:
4323 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am