Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան

11:30, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան

Նոյեմբերի 7-ին կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հրավերով «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանն այցելել էր նրան։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկը պատմել է հանդիպման պատճառի և մանրամասների մասին.
     «Հանդիպումն անցավ շատ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում։ Պարոն Խաչատրյանի հետ միասին քննարկեցինք, թեʹ կինոմիության, և թեʹ մեր նախաձեռնության հետագա անելիքների ու ծրագրերի մասին: Քննարկել ենք կինոթանգարանի ստեղծման հետ կապված հետագա անելիքները․ թեʹ միությունը, թեʹ նախաձեռնությունը մշտապես հայտնել են դրա կարևորություն մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Բաբայանը։
     Հայկը պարբերաբար լուսանկարներով ցուցադրել ու բարձրաձայնել է, թե ինչեր են պահպանվել կինոստուդիայում, որոնք կարող են դառնալ թանգարանային նմուշներ։ «Վաղ թե ուշ մենք կունենանք կինոթանգարան, որը կդառնա մշակութային կենտրոն և կինոյի պատմությունն արտացոլող տարածություն»,- վստահ է երիտասարդ կինոռեժիսորը։

«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան

     «Հարություն Խաչատրյանի հետ միասին շրջեցինք կինոմիության տարածքով, որտեղ շատ բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում։ Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը։ Եվ այդ բոլորը Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ, ում հետ որոշեցինք համագործակցել, մեկս մյուսին օգնել ու միասնական քայլերով գնալ առաջ»:
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան
«Թեʹ կինոդահլիճից, թեʹ ցուցադրումների սրահից, թեʹ միջանցքից դուրս է գալիս սովետի փոշին ու կեղտը». Հայկ Բաբայան

     Հայկը վստահեցնում է`պատրաստ է իր էներգիան, աշխատասիրությունը, երևակայությունը, գիտելիքները և խորհուրդները ներդնել` կինոթանգարանի ստեղծման գործում:
     «Ես հետագայում կներակայացնեմ նաև իմ առաջարկները կինոթանգարանի հետ կապված, որովհետև կարծում եմ, կարելի է նաև մուլտիպլիկացիոն բաժնին ևս մեծ տեղ տալ թանգարանում, որպեսզի երեխաների համար այն ևս հետաքրքիր լինի։ Իսկ հետագայում արդեն կարելի է մտածել թանգարանն ավելի ինտերակտիվ շարժական ու նորարար դարձնելու ուղղությամբ, ինչը արդեն ժամանակի հարց է»,- կարծում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով` այն պետք է դառնա կրթական, մշակութային և զբոսաշրջիկների սիրելի վայր։
     «Հստակ քայլերով, առանց շտապողականության գնում ենք առաջ, փուլ առ փուլ, ես համոզված եմ, որ հենց պարոն Խաչատրյանը կկարողանա միավորել թեʹ ավագներին, թեʹ երիտասարդներին, իսկ միությունը կդառնա մեծ հարթակ, որտեղ հայ կինոյի մեր բարձրացրած խնդիրները միանգամից կդառնան քննարկման առարկա»: Ամփոփելով` Հայկը մեկ անգամ ևս հորդորեց սիրել և պահպանել հայ կինոն։ «Դա մեր ազգային արժեքն ու հարստությունն է, որը ես չեմ հոգնի կրկնելուց»:
     Հեղ.` Անի Մնացականյան

5903 | 5
Facebook