Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Ռուսաստանին կոչ է արել օգնել լուծելու հյուսիսկորեական ճգնաժամը

12:20, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը Ռուսաստանին կոչ է արել օգնել լուծելու հյուսիսկորեական ճգնաժամը
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել օգնել լուծել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է AFP գործակալությունը:
     Նա ընդգծել է, որ հյուսիսկորեական ճգնաժամը կարող է «ողբերգական հետևանքներ» ունենալ: «Այդ իսկ պատճառով Ռուսաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական և տնտեսական կապերն ու հետևեն ՄԱԿ-ի բանաձևի իրականացմանը»,- ասել է Թրամփը:
     Բացի այդ, Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ բանակցությունների ժամանակ հյուսիսկորեական ճգնաժամը «լուծելի» է անվանել: Նա Չինաստանին ևս կոչ է արել հետևել ՄԱԿ-ի բանաձևի իրականացմանը:
6776 | 0
Facebook