Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին». Սպիտակ տուն

10:40, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
«Ռուսաստանը Սիրիայում աջակցում է ահաբեկիչներին». Սպիտակ տուն
     Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանը փաստացի աջակցում է ահաբեկիչներին, որոնք Սիրիայում քիմիական զենք են կիրառում: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի պաշտոնական հայտարարության մեջ:
     «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին փոխել դիրքորոշումը նախքան համատեղ մեխանիզմի աշխատանքների ժամկետը կսպառվի: Մենք կարծում ենք, որ բոլոր պատասխանատու երկրները պետք է քվեարկեն, որպեսզի այդ կարևոր ինստիտուտի գործողությունների ժամկետը երկարաձգվի»,- հայտարարել է Սանդերսը:
     Նրա խոսքով՝ այնպիսի երկրներն, ինչպիսիք Ռուսաստանն է, պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և ահաբեկիչներին, որոնք շարունակում են քիմիական զենք կիրառել:
8091 | 0
Facebook