Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տղամարդն սպանել է երեխային, որ կնոջն ազատի ավելորդ հոգսերից

01:05, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Տղամարդն սպանել է երեխային, որ կնոջն ազատի ավելորդ հոգսերից

Նիժնիյ Նովգորոդում ՆԳՆ աշխատակցի ամուսինն սպանել է իրենց 4 տարեկան երեխային, որ կնոջն «ազատի ավելորդ հոգսերից»:

Ըստ տեղեկությունների՝ կինը շատ է աշխատել, ծանրաբեռնվածությունն ավելացել է հատկապես վերջին ժամանկաներում, երբ փոխվել է տնօրենը:

Ընտանիքի հայրը խանդելիս է եղել կնոջն ու հաճախակի է սկանդալներ սարքել: Երբ Եվգենիան մեկնել է հերթական 24-ժամյա հերթափոխին, ցերեկն ամուսնուց նամակ է ստացել. «Մենք գնացինք մեռնելու»: Կինը խնդրել է թույլ տալ իրեն տուն գնալ, սակայն նրան տուն չեն թողել: Մի քանի ժամ անց նա ստացել է հաջորդ նամակը. «Ես քեզ ազատեցի ավելորդ հոգսերից»:

Առավոտյան, երբ Եվգենիան տուն է վերադարձել, որդուն այնտեղ չի գտել: Վերջինի դին՝ բռնի մահվան հետքերով, հայտնաբերվել է օրեր անց՝ մոտակա ավտոտնակների մոտ: Տղայի հայրը ձերբակալվել է:

11081 | 2
Facebook