Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մարիամ Մկրտչյանը` Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

20:50, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Մարիամ Մկրտչյանը` Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Մոսկվայում ավարտվել է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին նվիրված Շախմատային ֆեդերացիաների ասոցացիայի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանից մասնակցում էին Արմեն Բարսեղյանն ու Մարիամ Մկրտչյանը։
     Մարիամը, վաստակելով 6,5 միավոր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը գրավել է Ադրբեջանի ներկայացուցիչ Գովհար Բեյդուլաևան։

Տղաների մրցաշարում, որին մասնակցում էր Արմեն Բարսեղյանը, հաղթող է դարձել Իվան Շիտկոն՝ 8 միավորով։ Ազատ Նուրմամեդովը, 7․5 միավորով, զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ, մեր հայրենակից Արամ Երիցյանն ու Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Բարսեղյանը, 7 միավորով, կիսել են 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը զբաղեցրել է Արամը։

1174 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am