Նիժնիյ Նովգորոդի հիվանդանոցներից մեկում 2 տարեկան աղջիկը հետույքի սարսափելի այրվածքներ է ստացել պրոցեդուրաներից մեկի ժամանակ, հայտնում է «Պրոգորոդը»: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Ծնողները պատմել են, որ աղջկան հիվանդանոցում պառկեցրել են հեմոգլոբինի և բիլոռուբինի բարձրացման պատճառով: Իսկ դուրս գրելու օրը զանգել են ծնողներին ու ասել, որ երեխային դուրս գրել չեն կարող դժբախտ դեպքի պատճառով:
Բուժքույրը պատմել է, իբրև թե նախօրեին երեխային տաքացնելու համար ջեռակ է դրել, բայց այն շատ տաք է եղել ու երրորդ աստիճանի այրվածքներ է պատճառել: Միջադեպի մասին ծնողներին ուշ են հայտնել, պատշաճ բուժօգնությունը ևս ուշ է մատուցվել երեխային:
Հավելենք, որ ծնողները չեն հավատում բուժքրոջ պատմածին և դիմել են ոստիկանություն: