Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով». Ժ. Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր»-ը շնորհավորել են Պավլիկ Մանուկյանի տարեդարձը

17:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
«Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով». Ժ. Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր»-ը շնորհավորել են Պավլիկ Մանուկյանի տարեդարձը

Երեկ Սասնա ծուռ Պավել Մանուկյանի (Ապարանցի Պավլիկ) տարեդարձն էր։ Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը․

«Պավլիկը սերնդե-սերունդ վերածնվող նվիրյալ մարտիկն է։ Նա՝ հավերժական ֆիդային, էպոսային Սասնա Ծուռ տեսակը, միշտ կա ու կլինի։
     Պավլիկի հայրենապաշտ հոգին ապրում է Հայրենիքի ցավով ու երազանքով, իսկ արծվենի հայացքը մշտարթուն հսկում է վտանգին։
     Վտանգը չի կարող թաքնվել նրանից, չի կարող խաբել կամ շրջանցել նրան։ Որովհետև վտանգի դեմ նա կանգնած է մերկ սրտով ու մերկ սրով։
     Երբ վտանգը սպառնալիք է դառնում, նա առաջին շարքում է և Հայրենիքի զոհասեղանին է դնում ամեն ինչ։ Անմնացորդ։ Հանուն Արցախի և պետականության՝ 1988-94թթ.՝ իր երիտասարդ կյանքը, իսկ 2016թ. հուլիսին՝ նաև իր միակ որդուն։
     Դժվար է ասել, թե ի՞նչն է նրա մեջ գերակշռում՝ մարտի դաշտում հաղթանակող առյու՞ծը, թե՞ քնարական վեհությունն ու մեծահոգությունը։ Այս անմեկնելի հաշվեկշռի մեջ ներդաշնակ՝ Պավլիկը զտարյուն Հայ է և իրավատեր Քաղաքացի։
     Ուշադի՛ր նայեք Պավլիկի աչքերի մեջ և կտեսնե՛ք Երկիր Նաիրին․․․
     Օրհնյալ լինի ծնունդդ, նվիրյալ Սասնա Ծուռ։ Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է քո սիրով ու սրով»։


     Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան
    
«Սասնա ծռեր» խմբավորում

1695 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am