Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի դատարանը մերժել է ֆրանսիացի լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը

17:20, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայի դատարանը մերժել է ֆրանսիացի լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը

Ֆրանսիայի դատարանը մերժել է ֆրանսիացի 2 լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը: Այս մասին հայտնում է Svoboda.org-ը: Բաքուն նրանց մեղադրում է զրպարտության համար:
     Ռադիոլրագրողներ Էլիզ Լյուսեն և Լոռան Ռիշարն Ադրբեջանը «բռնապետություն» էին անվանել՝ 2 տարի առաջ լուսաբանելով այդ ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն Ադրբեջան:
     Զրպարտության համար մեղադրվող լրագրողներն ու իրավապաշտպանները գործն Ադրբեջանում տարածված գրաքննությունն «արտահանելու»՝ Ադրբեջանի իշխանությունների փորձ են անվանել:
     Հիշեցնենք, որ օգոստոսին Ադրբեջանում փակվել էր վերջին ամենախոշոր անկախ լրատվամիջոցը՝ Turan գործակալությունը:

4884 | 0
Facebook