Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասպիրանտների և ուսանողների փոխարեն այսքան մլիցեքին պետք է ուղարկեն բանակ». ԵՊՀ դոցենտ

15:55, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
«Ասպիրանտների և ուսանողների փոխարեն այսքան մլիցեքին պետք է ուղարկեն բանակ». ԵՊՀ դոցենտ
     Այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Կարեն Սաղաթելյանը կոչ է արել բացել ֆիզիկայի ֆակուլտետի փակված դռները և թույլ տալ ուսանողներին մասնակցելու բողոքի ակցիային. «Դեմ եմ տարկետման օրենքի վերացմանը։ Ես համարում եմ, որ ասպիրանտների և ուսանողների փոխարեն այսքան մլիցեքին ուղարկեն բանակ»։
     Այս առթիվ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է ԵՊՀ դոցենտին՝ իր ֆեյսբուքյան էջում անելով հետևյալ գրառումը.
     «Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդներն, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա: Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է: Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի: Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ: Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հատուկ շեշտում եմ «ծառայություն»-նն ու «սովորել»-ը, որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…»:
5842 | 2
Facebook