Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Նոյեմբերի 13-ից նոր արագաչափեր՝ հանրապետության ավտոճանապարհներին

18:10, կիրակի, 12 նոյեմբերի, 2017 թ.
Նոյեմբերի 13-ից նոր արագաչափեր՝ հանրապետության ավտոճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
     Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.
     1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
     2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց), 2 արագաչափ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
     3. Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
     4. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 41.5-րդ կմ, 1 արագաչափ 90կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
     Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

8525 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
արա
արա 14:31, 13.11.2017
մեկա ոչ մի լումա այդ արագաչափերից բյուջե չի մտնում, ոչ մի լումա բացարձակ, տարեկան տասնյակ միլիարդ դրամա գոյանում, որ կարող են բարձրացնել թոշակն ու աշխատավարձը, բա սաշիկը ու իրա ախպերը ինչ ուտեն???? թալանեք ժողովրդին այ անկուշտ գազաններ, լափածներտ հերիք չի, տակտիչնի ժողովրդին աղքատացրիք ու դարձրեցիք բոմժ: մենակ ձեր ցիցառկեքն են ուզում լավ ապրեն, որ ռեխները բաց թե ինչի վրա չես հասկանում: որ մի բուռ ժողովուրդ չի կարողանում պահել, բայց թալանի գործով գերազանցա: դա էլ կասի նախագահ եմ հա??????անլեգալ , ոնց ենք մենք դրանից զզվոււււււււււմ...........