Գերմանիայի սահմանադրական դատարանը երրորդ սեռի գոյության ճանաչման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ներառելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է Die Welt-ը:
Օրենսդրության անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: Ընդ որում, «սեռ» նշումը չպետք է սահմանափակվի իգական կամ արական տարբերակներով:
Նման որոշում է ընդունվել բազմաթիվ բողոքարկումներից հետո, որոնք Վանյա անունից ներկայացրել է Լեյպցիգի 27-ամյա բնակիչը: Նա ծնվել է երկու սեռերի ֆիզիկական բնորոշումներով և իրեն չի համարում ո՛չ տղամարդ, ո՛չ կին:
Էթիկայի հարցերով խորհրդի գնահատականների համաձայն՝ Գերմանիայում մոտ 80 հազար ինտերսեքսուալ է բնակվում: