Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

««Սասնա ծռեր»-ի գործն ականապատում են բազմաթիվ խախտումներով՝ հեշտացնելով ՄԻԵԴ բողոքարկելու հնարավորությունը». պաշտպան

15:20, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
««Սասնա ծռեր»-ի գործն ականապատում են բազմաթիվ խախտումներով՝ հեշտացնելով ՄԻԵԴ բողոքարկելու հնարավորությունը». պաշտպան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու համար մեղադրվողների գործից անջատված 10 անդամների գործով դատական նիստը:
     Հիշեցնենք` այս գործով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:
     «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դուք գործուղվել եք այս դատարան՝ «Սասնա ծռեր»-ի գործի այս մասը քննելու համար։ Ձեր նախագահությամբ դատարանի կազմի ձևավորումը չի բխում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի սկզբունքներից: Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետի ակնհայտ խախտումը քողարկվել է ձեզ Էրեբունու դատարան գործուղելու մասին դատարանների նախագահի խորհրդի որոշումով: Ձևավորվել է արտակարգ դատարան կոնկրետ այս գործը քննելու համար և դուք տվել եք ձեր համաձայնությունը: Այդ գործը ականապատում են բազմաթիվ խախտումներով՝ հեշտացնելով Եվրոպական դատարան բողոքարկելու հնարավորությունը: Դուք այս գործը պետք է վայր դնեք, որ այդ ապօրինությունը չշարունակվի»,- դիմելով դատավորին՝ ասել է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը` բացարկ հայտնելով դատավորին:
     Սմբատ Բարսեղյանը նույնպես միացել է իր պաշտպանին` հայտարարելով` «Ամբողջ դատական համակարգին ու իշխանական համակարգին բացարկ ենք հայտնում»:
     Միջնորդությանը միացել են նաև պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները:
     Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար:

873 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am