Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիենայում կքննարկվի արցախյան հակամարտությունը

15:05, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Վիենայում կքննարկվի արցախյան հակամարտությունը

Դեկտեմբերի 7-8-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:
     «ԵԱՀԿ ավստրիական ներկայացուցչության գլխավոր առաջնահերթությունը բացի ԵԱՀԿ տարածքում լարվածության նվազումից, կլինի նաև ծայրահեղականության և արմատականության դեմ պայքարը: Չնայած նրան, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առանձին թեմա չի լինելու, պատվիրակությունները հնարավորություն կունենան իրենց ավանդական հայտարարություններում անդրադառնալ այդ թեմային»,- ասվում է ԵԱՀԿ նախագահության գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
     Նիստը կնախագահի Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

4950 | 0
Facebook